Հունաստանում անօթևանների թիվը կրկնապատկվել է31 հունվարի 2012 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ֆոնդային հարթակների առանցքային բորսայական ինդեքսները երեքշաբթի օրը բարձրացել են պարտքի վերաձևակերպման մասին պարտատերերի հետ Հունաստանի բանակցություններում առաջընթացի հույսերի առաջացման առնչությամբ: Իսկ Հունաստանի քաղաքացիների կյանքը գնալով դժվարանում է: Նվազագույն աշխատավարձն իջեցվել է, բժշկական ծառայությունները վճարովի են դարձել, հարկերը բարձրացվել են, իսկ կենսաթոշակները` նվազեցվել: Անշարժ գույքի վրա սահմանված հարկը գանձվում է էլեկտրականության դիմաց վճարի հետ միասին, ով չի վճարում` զրկվում է լույսից: Հունաստանում գործազրկության մակարդակը հասնում է 18 տոկոսի, երկրի բնակչության մեկ հինգերորդը կարող է աղքատության եզրին հայտնվել: Անօթևանների թիվը մշտապես աճում է: Նրանց բանակը համալրում են այն քաղաքացիները, որոնք կորցրել են աշխատանքը, չեն կարողացել վճարել հաշիվներն ու վտարվել են իրենց տնից: Պաշտոնական տվյալներով, Հունաստանում ճգնաժամի ժամանակահատվածում անօթևանների թիվը կրկնապատկվել է, հաղորդում է Euronews-ը: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |