Հայաստանում հավատարմագրված դեսպանները ծանոթացան Սիվիլիթասի ծրագրերի հետ

Հայաստանում հավատարմագրված դեսպանները ծանոթացան Սիվիլիթասի ծրագրերի հետ

PanARMENIAN.Net - Սիվիլիթաս հիմնադրամն այսօր` հունվարի 31-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին` նրանց ներկայացնելով հիմնադրամի չորրորդ տարեկան զեկույցը: «Հայաստան 2011. առանց պատրանքների» զեկույցը 2011 թվականն ամփոփող քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային զարգացումներին առնչվող փաստերի և վերլուծությունների համադրություն է: Ռումինիայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Սիրիայի, Իրանի, Ուկրաինայի, Շվեյցարիայի, Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության ղեկավարը ծանոթացան հիմնադրամի ծրագրերին: Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը նրանց հատուկ ուշադրությունը հրավիրեց իրականացվող մեդիա ծրագրերի վրա` Սիվիլնեթ ինտերնետային հեռուստատեսությանը և Օրակարգ տնտեսական օրաթերթին: Նա կարևորեց լրատվամիջոցների դերը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար անցկացման գործում:

Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը ողջունեց դիվանագետներին և նշեց, որ հիմնադրամը շարունակելու է քաղաքացիական հասարակությանն աջակցելու և նրա մասնակցությունը Հայաստանի հասարակաական-քաղաքական կյանքում մեծացնելու գործը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---