Նիկա Գիլաուրի. Վրաստանի պաշտպանունակության բարձրացումը կարևոր է տարածաշրջանի համար

Նիկա Գիլաուրի. Վրաստանի պաշտպանունակության բարձրացումը կարևոր է տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանունակության բարձրացման հարցի վերաբերյալ ԱՄՆ համաձայնությունը կարևոր է ինչպես Վրաստանի, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության համար, երեքշաբթի օրն ասել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին` մեկնաբանելով Վրաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը Սպիտակ տանը:

Նրա խոսքով` տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ միայն Աֆղանստանում հակաահաբեկչական օպերացիայի շրջանակում համատեղ զորավարժությունների և ռազմական պարագաների ստացման, այլև Վրաստանի պաշտպանունակության ուժեղացման առանձին ծրագրի մասին:

«Շատ կարևոր է, որ նախագահներն արդեն նշանակել են պաշտպանության նախարարների և ազգային անվտանգության խորհրդի ղեկավարների հանդիպումը մոտ ժամանակներս: Դա կօգնի որոշելու համագործակցության կոնկրետ խնդիրները»,- ասել է վարչապետը:

Վարչապետը «կարևոր գործոն» է անվանել նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում ԱՄՆ օժանդակությունը: «Այդ հարցի արդիականությունն աճում է` հաշվի առնելով մայիսին նշանակված ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Չիկագոյում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---