1 փետրվարի 2012 - 09:17 AMT
Քեթրին Էշթոնը հորդորել է Իրանին մահապատժի մորատորիում հայտարարել

Եվրամիությունը մտահոգված է Իրանում լրագրողների և բլոգերների հետապնդմամբ: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Էշթոնը կոչ է արել Իրանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել վերջին շաբաթներին ձերբակալված լրագրողներին ու վերանայել մահապատիժները, որոնց դատապարտվել են երեք բլոգերներ:

Էշթոնը հորդորել է Իրանին հրաժարվել մահապատիժներն ի կատար ածելուց և մահապատժի մորատորիում հայտարարել: