1 փետրվարի 2012 - 11:06 AMT
Թաներ Յիլդիզ. Թուրքիան կշարունակի նավթ և բնական գազ գնել Իրանից

Թուրքիան կշարունակի նավթ և բնական գազ գնել Իրանից՝ չնայած այդ երկրի էներգետիկ հատվածի դեմ ներմուծված պատժամիջոցներին, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդզիը, հաղորդում է Press TV հեռուստաալիքը: Երեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում նա ասել է, որ որպես հարևան երկիր, որն առևտրայի կապեր ունի Իրանի հետ, Թուրքիան կարծում է, որ պատժամիջոցները «բացասաբար կանդրադառնան նավթի և բնական գազի համաշխարհային գների վրա»: Ինչ վերաբերվում է նավթին, ապա ՄԱԿ որոշումներն անփոփոխ են մնում Թուրքիայի համար, և մենք չենք փոխի մեր դիրքորոշումը Իրանի նավթային հատվածի վերաբերյալ»,- ասել է Յիլդիզը

Թուրք նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ և ԵՄ կողմից ընդունված որոշումները «մեզ չեն վերաբերվում»: