Վ.Բոստանջյան. ԲՀԿ-ն հավատարիմ է նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու իր որոշմանը

Վ.Բոստանջյան. ԲՀԿ-ն հավատարիմ է նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու իր որոշմանը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է կոալիցիոն հուշագրին, որի համաձայն կոալիցիոն կուսակցությունները 2013թ. նախագահական ընտրություններում սատարելու են թեկնածու Սերժ Սարգսյանին: Այդ մասին փետրվարի 1-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը: «Մենք նրան չսատարելու պատճառ չունենք»,-ասել է նա:

Բոստանջյանը հավելել է, որ միշտ ձեռնպահ է մնացել այլ մարդկանց, մասնավորապես, կուսակցության նախագահի անունից խոսելուց, սակայն նշել է. «Ամեն դեպքում մենք փաստաթուղթ ունենք, իսկ մենք միշտ հավատարիմ ենք մեր ստորագրած փաստաթղթերին»;

Ինչ վերաբերում է լուրերին այն մասին, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ մեծ քաղաքականություն ԲՀԿ-ի կամ մեկ այլ կուսակցության օգնությամբ, ապա Բոստանջյանն ասել է, որ, ելնելով քաղաքական կուլտուրայից, մտադիր չէ մեկնաբանել նախկին նախագահների ցանկությունները կամ մտադրությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---