1 փետրվարի 2012 - 12:27 AMT
EURO-2012 16 հավաքականներից 13-ը որպես բնակավայր ընտրել է Լեհաստանը

Լեհական Վարշավա, Գդանսկ և Կրակով քաղաքները առավել պահանջված են եվրոպական ֆուտբոլային հավաքականների շրջանում` առաջնության ընթացքում որպես բնակավայր և մարզումների վայր ընտրվելիս:

Չորս հավաքականներ` Լեհաստանի, Հունաստանի, Խորվաթիայի և Ռուսաստանի հավաքականները բնակվելու են Վարշավայում կամ հարակից շրջաններում:

Գերմանիայի, Դանիայի, Իռլանդիայի և Իսպանիայի հավաքականները մնալու են Գդանսկում, իսկ Անգլիայի, Իտալիայի և Նիդերլանդների հավաքականները` Կրակովում:

Պորտուգալացիները կմնան Պոզնանիում, իսկ Չեխիայի հավաքականը կապրի Վրոցլավում, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

EURO-2012 խաղերին նախապտրաստվելու համար Ուկրաինայի հավաքականը օգտագործելու է Կիևի «Դինամո» մարզական կենտրոնը:

Շվեդական հավաքականն ընտրել է Կիևի շրջանի «Պլատինիում» հյուրանոցը և «Կոնչա Զասպա» մարզումների կենտրոնը:

Ֆրանսիացիները ընտրել են Դոնեցկի «Շախտյորի» «Կիրշա» մարզումային համալիրը:

Այսպիսով`Եվրոպայի առաջնության 16 մասնակիցներին 13-ը որպես բնակավայր ընտրել են Լեհաստանը: