
Հոլիվուդյան աստղ, դերասան Շոն Պենը պաշտոնապես նշանակվել է Հայիթի կղզու դեսպան, հայտնում է Associated Press-ը:
Հայիթիի նախագահ Միշել Մարտելին այդպես է նշել դերասանի ավանդը 2010թ. ավերիչ երկրաշարժից հետո երկրի վերականգնման գործում: Նախագահը երախտագիտություն է հայտնել Պենին մինչ օրս Հայիթիի խնդիրներին համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու համար:
Վերջերս Շոն Պենը, Դեմի Մուրի, Մելանի Գրիֆֆիտի, Ջորջ Կլունիի, Ջուլիա Ռոբերտսի հետ միասին 5 մլն դոլար էր հավաքել Հայիթիի վերականգնման համար:
Շոն Պենը երկու անգամ արժանացել է «Օսկարի»: Հայտնի են նրա դերերը «Հարվի Միլք», «Կենաց ծառ», «Բարակ կարմիր գիծ» ֆիլմերում:
7,0 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի ունեցավ Հայիթիի մայրաքաղաքի մոտ 2010թ. հունվարի 10-ին: Զոհվեց մոտ 220 հազար մարդ: