15 հոկտեմբերի 2003 - 20:39 AMT
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Հարավային Կովկասի տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Յաապ դե Հուպ Շեֆերը կայցելի Հայաստան հոկտեմբերի 21-ին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր դիվանագետը, «ԵԱՀԿ-ում նախագահելու ժամանակահատվածում Նիդեռլանդները 2003 թվականին կձեռնարկեն բոլոր հնարավոր ջանքերը Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման համար»: