1 փետրվարի 2012 - 15:58 AMT
Ադրբեջանի փոխարեն կլինի Հյուսիսային Ադրբեջա՞ն

Ադրբեջանի միլի մեջլիսի նիստում պատգամավորներն առաջարկել են վերանվանել Ադրբեջանը: Ինչպես հայտնում է SalamNews-ը, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը նշել է,որ վերջերս հանրության շրջանում կարծիք է հնչում Ադրբեջանը Հյուսիսային Ադրբեջանի վերանվանելու վերաբերյալ: «Համաշխարահյին առումով կա նման պրակտիկա՝ Հյուսիսային և Հարավային Կորեա, Հյուսիսային և Հարավային Կիպրոս: Ադրբեջանն էլ որպես տարանջատված պետություն նպատակահարմար կլինի անվանել Հյուսիսային Ադրբեջան.:

Պատգամավոր Գասանգուլիևը հայտարարել է, թե պետք է «չեղյալ հայտարարել Գյուլիստանի ու Թուրքմանչայի պայմանագրերը, քանի որ դրանք չեմ բխում ադրբեջանական ժողովրդի շահերից»: