1 փետրվարի 2012 - 16:25 AMT
Փետրվարի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 386.85 դրամ

Փետրվարի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 590 հազ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 387.39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 387.50 դրամ:

Փետրվարի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 386.85 դրամ` հունվարի 31-ի համեմատ ավելանալով 0.04 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 508.48 դրամ` նվազելով 1.95 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 կետով` կազմելով 12.81 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: