ԱՄՆ-ն և դաշնակիցները սկսե՞լ են զորքերի տեղափոխումը Պարսից ծոցի շրջան

ԱՄՆ-ն և դաշնակիցները սկսե՞լ են զորքերի տեղափոխումը Պարսից ծոցի շրջան

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները սկսել են զորքեր տեղափոխել Պարսից ծոցի շրջան, հայտնում են Իսրայելի ԶԼՄ-ները, հղում անելով իրազեկ ռազմական աղբյուրներին: Զորքերը ժամանում են Օմանի Մասիրա կղզին, որը գտնվում է դեպի հարավ Օրմուզի նեղուցից :

The Huffington Post-ը հայտնել է, որ Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո-Գարսիա բրիտանական կղզի են բերվել հարյուրավոր բետոնահար ռումբեր, որոնք կարող են ոչնչացնել լավ ամրացված ստորգենտյա բունկերները:

Ինչպես արդեն հայտնի է, ազդեցիկ Bipartisan Policy Center ամերիկյան կազմակերպությունը, որին անդամակցում են պաշտոնաթող գեներալներ, հետախույզներ ու քաղաքական գորխիչներ ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ, առաջարկների փաթեթ է պատրաստել Իրանի վերաբերյալ: Փաստաթղթում, րը պաշտոնապես կներկայացվի փետրվարի 1-ին, ասվում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստանա: Ելնելով դրանից, կազմակերպությունն առաջարկել է նախագահ Օբամային պատրաստվել Իրանի դեմ պատերազմին, մասնավորապես՝ ակտիվացնել հետախուզադիվերսիոն աշխատանքն Իրանում, կրացուցիչ հարվածային ավիացիոն խումբ գործուղել, լայնածավալ զորավարժություններ անցկացնել դաշնակիցների հետ, օգնել Սաուդյան Արաբիային ու մյուս լոյալ երկրներին նավթի արտահանման այլընտրանքային ուղիներ գտնել և այլն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---