1 փետրվարի 2012 - 16:54 AMT
Քլինթոնը ցանկացել է խոսել Լավրովի հետ Սիրիայի մասին, բայց վերջինս շատ էր զբաղված

Ըստ ԱՄՆ պետդեպարտամնետի տվյալների, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկ օր շարունակ անհաջող փորձեր է անում կապվելու համար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու համար Սիրիայի վերաբերյալ բանաձևը, գրում է Իռա Իոսեբաշվիլին The Wall Street Journal-ի բլոգում:

«Լավրովը, որը Ավստրալիայում էր, շատ լավ բացատրություն գտավ՝ նա չափազանց զբաղված էր զանքին պատասխանելու համար»,-ասել է լրագրողը: Ըստ նրա, «դա եղել է ավստրալացի գործընկերների հետ հանդիպման ամենաթեժ պահին»: