1 փետրվարի 2012 - 17:06 AMT
Ալ Քաեդան ծրագրում էր պայթեցնել Լոնդոնի բորսան

Ալ Քաեդայի կողմնակիցները ծրագրում էին պայթեցնել Լոնդոնի բորսան: Այդ մասին փետրվարի 1-ին հայտնել է Associated Press-ը:

Մեծ Բրիտանիայի 4 քաղաքացիներ խոստովանել են ոստիկանությանը, որ մասնակից են «Մումբաի քաղաքի սցենարով» ահաբեկչության նախապատրաստմանը: Նրանք բոլորը, ինչպես նաև ևս 5 հոգի, շուտով դատարանի առջև կկանգնեն: Կասկածյալներին ձերբակալել են 2010թ. դեկտեմբերին: Բոլորը 20-30 տարեկան են, բոլորը արաբական երկրներից են: Ահաբեկիչները մտադիր էին ինքնաշեն պայթուցիկներ տեղադրել բորսայի զուգարաններում:

1801թ. կառուցված Լոնդոնի բորսան մեծությամբ չորրորդն է աշխարհում: