1 փետրվարի 2012 - 17:29 AMT
«Մակլարենի» ղեկավարը հուսով է, որ այս ձմռանը թիմը լուրջ խնդիրների առաջ չի կանգնի

«Մակլարենի» ղեկավար Մարտին Ուիտմարշը հույս է հայտնել, որ այս ձմռանը թիմը թեստերի ժամանակ լուրջ խնդիրների առաջ չի կանգնի: 2011թ. խաղաշրջանից առաջ փորձարկումների ժամանակ «Մակլարենի» ասուպը շարունակ ջարդվում էր և ցածր տեմպ ցուցադրում: Իրադրությունը հաջողվեց շտկել միայն Ավստրալիայում խաղաշրջանի առաջին փուլում:

«Մենք մեր առջև հեշտ նպատակներ չենք դրել, և եթե մենք կարողանանք դրանց հասնել, ապա կարծում ենք, որ կկարողանանք պայքարել չեմպիոնության համար: Մենք դեռ չենք հասել այդ նպատակներին, բայց որոշ աշխատանք տանելու դեպքում կանենք դա: Ցանկացած չափանիշների համաձայն, թեստերի անցյալ տարվա շրջանը մեզ համար անտանելի էր»,- ասել է Ուիտմարշը, հաղորդում է championat.ru-ն:

«Մակլարենի» ղեկավարի խոսքով` նրանք իրենց առջև բարդ խնդիրներ են դրել: Խոսքը չի գնում միայն թեստերի կամ առաջին մրցավազքի մասին: