WikiLeaks-ը հնարավոր է տեղափոխի իր սերվերները ջրային տարածքներ

WikiLeaks-ը հնարավոր է տեղափոխի իր սերվերները ջրային տարածքներ

PanARMENIAN.Net - WikiLeaks-ը պատրաստվում է տեղափոխել իր սերվերներy ջրային տարածքներ՝ խուսափելու համար ԱՄՆ իրավապահ մարմիններից: Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Սերվերների հնարավոր տեղափոխման վայրն է Սիլենդի թագավորությունը: Այն գտնվում է Հյուսիսային Ծովում՝ Անգլիայի ափերին՝ նախկին հակաօդային հարթակում: Համաձայն Բրիտանիայի դատարանի 1968-ին կայացրած վճռի, այն տարածքները, որոնք գտնվում են Մեծ Բրիտանիայի իրավասությունից դուրս, ինքնիշխան են: Նշանակում է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը որոշել է խորամանկել: Ոչ մի ազգ դեռևս չի ճանաչել Սիլենդի անկախությունը: Սիլենդի արքայազնն էլ ազատ ինտերնետի աջակից է: Այս ամենը բերում է նրան, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարողանա պահանջել WikiLeaks-ի աշխատանքի դադարեցում:

Սակայն ըստ Վաշինգտոնի հանրային քաղաքականության փոխնախագահի՝ WikiLeaks-ի սերվերների տեղափոխումը ոչինչ չի փոխի: Ըստ նրա՝ WikiLeaks-ի հիմնադիրներն իրենք պետք է տեղափոխվեն Սիլենդ՝ խուսափելու համար դատից:

WikiLeaks-ի այժմյան սերվերները գտնվում են Շվեդիայում և Իսլանդիայում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---