Մահացել է նոբելյան մրցանակի դափնեկիր Վիսլավա Շիմբորսկան

Մահացել է նոբելյան մրցանակի դափնեկիր Վիսլավա Շիմբորսկան

PanARMENIAN.Net - Գրականության գծով նոբելյան մրցանակի դափնեկիր, լեհ բանաստեղծուհի Վիսլավա Շիմբորսկան իր մահկանացուն կնքեց փետրվարի 1-ին 88 տարեկան հասակում, հայտնում է Lenta.ru-ն, հղում անելով France-Presse-ին: Շիմբորսկան, ինչպես հայտնել է նրա օգնականը, մահացել է Կրակովի իր տանը:

Վիսլավա Շիմբորսկան ծնվել է 1923թ. հուլիսի 2-ին Բնին քաղաքում: 1930-ականների սկզբին նա տեղափոխվել է Կրակով, որտեղ և բնակվում էր մինչ օրս:

Շիմբորսկան բանաստեղծությունների ավելի քան 30 հավաքածուների հեղինակ է, որոնցից առաջինը լույս է տեսել 1952թ.: Բացի այդ Շիմբորսկան զբաղվել է թարգմանություններով՝ լեհերեն թարգմանելով ֆրանսիացի պոետներ Տեոդոր դ՚ Օբինյեին ու Տեոֆիլ դը Վիոյին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---