2 փետրվարի 2012 - 11:36 AMT
Երևանում բացվելու է Տարոն Սիմոնյանի` Բալիում ստեղծած նկարների ցուցահանդեսը

Փետրվարի 3-ին Հովհ. Շարամբելյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնի ցուցասրահում տեղի է ունենալու երիտասարդ գեղանկարիչ Տարոն Սիմոնյանի ցուցահանդեսը: «Սակրալ» խորագրով ցուցադրությանը ներկայացված են ինդոնեզական Բալի կղզում ստեղծված յուրօրինակ գեղանկարները: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան դիտելու նկարների ստեղծման ողջ ընթացքը: Ցուցահանդեսին մասնակցելու է «Ռենեսանս» քառյակը:

Տարոն Սիմոնյանը ծնվել է 1979 թ. արվեստագետի ընտանիքում: 1963 թվականից նրա ընտանիքը բնակվել է Սանկտ-Պետերբուրգում, որը դարձել է Տարոնի համար երկրորդ հայրենիքը: Դեռ մանուկ հասակից ծնողները նրա մեջ սերմանել են սեր դեպի արվեստը և մշակույթը: Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում Տարոնը ավարտել է Յոհանսոնի անվան գեղարվեստի ուսումնարանը, որից հետո ընդունվել է Բարոն Ա.Լ. Շտիգլիցի անվան գեղարվեստի ակադեմիան:

1996 թ. վերապատրաստվել է Գերմանիայի Լյուբեք քաղաքի Հաղորդակցման և դիզայնի բարձրագույն դպրոցում: Դեռևս ուսանող տարիներին նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Սանկտ-Պետերբուրգում և Եվրոպական տարբեր երկրներում: Նրա ստեղծագործությունները ներկայացվել են ինչպես անհատական, այնպես էլ խմբակայանին ցուցահանդեսներում:

2003 թ. Տարոնը առաջին անգամ իր ստեղծագործություները ներկայացրեց Հայաստանում: Մշակույթների նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը և սերը 2010 թ. նրան տարան դեպի Ճապոնիա, որտեղ ստեղծագործեց տեղի արվեստագետների հետ: 2011թ. Տարոնը իր ստեղծագործական գործունեությունը ծավալեց Ինդոնեզիայի Բալի կղզում: Այդ ճանապարհորդության արդյունքում ծնված ստեղծագործությունները առաջին անգամ ներկայացվում են հայրենիքում: