Էդգար Մալաքյանը փորձաշրջան կանցնի «Նալչիկ-Սպարտակի» կազմում 2 փետրվարի 2012 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և երևանյան «Փյունիկի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանի ծառայություններով հետաքրքրված է «Նալչիկ-Սպարտակ» ռուսական ակումբի ղեկավարությունը: Ինչպես հաղորդում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ակումբի մարզչական կազմը վաղուց էր հետևում Մալաքյանի խաղին և հիմա Մալաքյանին ցանկանում է տեսնել գործի մեջ: Մալաքյանն արդեն մեկնել է Անթալիա, որտեղ կմասնակցի Նալչիկի «Սպարտակի» ուսումնամարզական հավաքին: Վերջերս ռուսական ակումբի հետ պայմանագիր է կնքել նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը: Նալչիկի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնությունում 27 միավորով 15-րդ տեղում է և 33-րդ մրցափուլում կխաղա «Վոլգայի» հետ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |