2 փետրվարի 2012 - 12:04 AMT
«Խիմկին» «Տորպեդոյի» հետ ընկերական խաղում հաղթանակ է տարել

Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում, «Խիմկի» ակումբը «Տորպեդոյի» հետ ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթանակ է տարել:

Առաջին խաղակեսում «Խիմկիի» կազմում հանդես է եկել նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը: Բացի «Խիմկիի» հետ գործող պայմանագիր ունեցող ֆուտբոլիստներից, վերջնական խաղին մասնակցել են նաև թիմի պոտենցիալ նորեկները, հայտնում է թիմի պաշտոնական կայքը: «Խիմկիում» դիտումների է մասնակցում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը:

«Խիմկիի» գլխավոր մարզիչ Օլեգ Դոլմատովը ընդգծել է, որ «Տորպեդոյի» առավելությամբ սկսվեց, հետո խաղը հավասարվեց, իսկ երկրորդ խաղակեսում իր մարզիկները ավելի լավ ներկայացան:

«Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ խաղից, հատկապես առաջին խաղակեսից: Երևում էր, որ տղաները ջանք չէին խնայում: Առաջին խաղակեսի կազմը շատ ավելի ինտնեսիվ էր աշխատում»,- Դոլմատովի խոսքը հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: