Ալեքսանդր Իսկանդարյանը բացառել է Իրանի նկատմամբ «իրաքյան սցենարի» կրկնությունը

Ալեքսանդր Իսկանդարյանը բացառել է Իրանի նկատմամբ «իրաքյան սցենարի» կրկնությունը

PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը բացառում է Արևմուտքի և Իրանի պատերազմը: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում ուժային խաղ է, մեկը մյուսի վրա ճնշում գործադրելու փորձ»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամուլի ասուլիսում:

Ըստ նրա, «2012թ Իրանը նույնը չէ, ինչ 1991թ Իրաքը», քանի որ այս երկրները տարբեր բանակներ, բնակիչներ և իշխող ռեժիմի հանդեպ տարբեր վերաբերմունք ունեն:

Ինչ վերաբերում է Իրանի ատոմային օբյեկտների ռմբակոծմանը, ապա, Իսկանդարյանի խոսքով, դա տեխնիկապես դժվար կլինի իրականացնել` հաշվի առնելով երկրի լեռնային ռելիեֆը, դա կհանգեցնի միայն Իրանի արմատականացմանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---