Ողջ աշխարհում 2011-ին վաճառվել է 1.54 միլիարդ բջջային հեռախոս

Ողջ աշխարհում 2011-ին վաճառվել է 1.54 միլիարդ բջջային հեռախոս

PanARMENIAN.Net - iPhone սմարթֆոնների վաճառքի աճի շնորհիվ Apple ընկերությունը երկու հորիզոնական բարձրանալով՝ դարձել է աշխարհի երրորդ ամենախոշոր բջջային հեռախոս արտադրող ընկերությունը: Այս մասին հայտնում է հետազոտական-վերլուծական ընկերություն IDC-ին իր հրապարակած 2011-ի 4-րդ եռամսյակի բջջային շուկայի վերլուծության մեջ:

IDC-ի հաշվարկներով iPhone -ի, մասնավորապես iPhone 4S-ի վաճառքն այդ ժամանակահատվածում աճել է 128%-ով: Apple ընկերությունը վաճառել է 37 միլիոն սմարթֆոն 2011-ի 4-րդ եռամսյակում՝ զբաղեցնելով բջջային հեռախոսների գլոբալ շուկայի 8.7%-ը՝ քառապատկելով շուկայում իր դիրքերը համեմատած 2010-ի նույն ժամանակահատվածի հետ: Իսկ ողջ 2011-ին ըստ IDC-ի Apple-ը վաճառել է 93 միլիոն iPhone: Որքան էլ, որ Apple-ը շուկայում առաջատարներից է, սակայն զիջում է Nokia-ին և Samsung-ին: Այս երկու ընկերությունները շարունակում են մնալ առաջատարը՝ վաճառելով 113 միլիոն (Nokia) և 97 միլիոն (Samsung) բջջային հեռախոսներ միայն 2011-ի 4-րդ եռամսյակում: Առաջատարների հնգյակում Nokia-ին, Samsung-ին և Apple-ին հաջորդում են LG, ZTE բջջային հեռախոս արտադրողները: IDC-ի ընդհանուր հաշվարկով, ողջ աշխարհում 2011-ի 4-րդ եռամսյակում վաճառվել է 427.4 միլիոն բջջային հեռախոս, որը 6.1%-ով աճել է՝ համեմատած 2010-ի նույն ժամանակահատվածի հետ: Իսկ ողջ 2011-ին վաճառվել է 1.54 միլիարդ բջջային հեռախոս, որը 11.1%-ով աճել է՝ համեմատած 2010-ի հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---