2 փետրվարի 2012 - 12:54 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Վարդան Օսկանյանի և ԲՀԿ-ի համագործակցությունը շահավետ է երկու կողմերի համար էլ

Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի և ԲՀԿ-ի հնարավոր միությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ շատ հնարավոր է, քանի որ շահավետ է երկու կողմերի համար էլ: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, դա Օսկանյանի համար լավ հնարավորություն է քաղաքականություն վերադառնալու համար: «Նա իրեն թոշակառու չի զգում և չի պատրաստվում պառկել բազմոցին կամ նարդի խաղալ»,-հումորով նկատել է Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, ըստ Իսկանդարյանի, Օսկանյանի հետ միությունը դրական կազդի կուսակցության համբավի վրա և կօգնի լուծելու «կրտսեր եղբոր» իմիջի հետ կապված խնդիրները:

Ավելի վաղ Օսկանյանը չէր բացառել ԲՀԿ հետ համագործակցությունը: «ԲՀԿ հետ իմ համագործակցության մասին լուրերն անհիմն չեն: Սակայն դեռ վերջնականապես չեմ որոշել` որ քաղաքական ուժի հետ եմ համագործակցելու»,-հայտարարել է նա: