Amazon-ը 2011-ը փակել է եկամուտների նվազեցումով

Amazon-ը  2011-ը փակել է եկամուտների նվազեցումով

PanARMENIAN.Net - Amazon.com ընկերությունը հրապարակել է իր՝ 2011-ի 4-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքերը:

Համաձայն ընկերության պաշտոնական մամլո հաղորդագրության՝ գործառնական դրամական հոսքերն աճել են 12%՝ կազմելով 3.90 միլիարդ դոլար ողջ 2011-ի 12 ամիսների ընթացքում: 2010-ին այս ցուցանիշը կազմում էր 3.50 միլիարդ դոլար: Իսկ ընկերության ազատ դրամական հոսքը նվազել է 17%-ով՝ կազմելով 2.09 միլիոն դոլար:

Ընկերության ընդհանուր եկամուտը 2011-ի 4-րդ եռամսյակում կազմել է 17.4 միլիարդ դոլար, ինչը ավելի պակաս է, քան կանխատեսում էին վերլուծաբանները:

Amazon-ի գործառնական եկամուտը կազմել է 260 միլիոն դոլար, այս ցուցանիշը 2010-ին կազմում էր 474 միլիոն դոլար: Իսկ զուտ եկամուտը ընկել է 58%-ով՝ կազմելով 177միլիոն դոլար, որը 2010-ին նույն ժամանակահատվածում 416 միլիոն դոլար էր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---