Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է երկրի բազային զարգացում

Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է երկրի բազային զարգացում

PanARMENIAN.Net - Պետբյուջեի կատարողականի ցուցանիշը 2012թ առաջին ամսվա ընթացքում տալիս է բոլոր հիմքերը, որպեսզի դրա իրականացման առումով ռիսկեր չկանխատեսվեն: Այդ մասին փետրվարի 2-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Բնականաբար ողջ աշխարհը սպասում է եվրոպական զարգացումների, և վատ արդյունքի դեպքում, բնականաբար, դա կանդրադառնա նաև Հայաստանի վրա»,-ասել է նա:

Այս համատեքստում նախարարը հավելել է, որ առայժմ չկան «ապոկալիպտիկ» բնույթի զարգացումներ, առավել ևս, որ Ռուսաստանում, որից կախված է Հայաստանի տնտեսությունը, 2012թ սպասվում է 4-4,5 տոկոս տնտեսական աճ: «Դա մեր կանխատեսմամբ, թույլ կտա ընթանալ մեր բազային զարգացման ուղիով, սակայն արտաքինից եկող ռիսկեր, այնուամենայնիվ, դեռևս կան»,-ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում տնտեսական աճի ապահովմանը կայանալիք ընտրությունների շրջանում, ապա Վաչե Գաբրիելյանը չի տեսնում էական ռիսկեր, որոնք կանդրադառնան երկրի զարգացման վրա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---