2 փետրվարի 2012 - 15:08 AMT
Ռասսել Քրոուն կմարմնավորի Նոյի՞ն

Ռեժիսոր Դարրեն Արոնովսկին ֆիլմ է նկարահանում աստվածաշնչյան պատմություններից մեկի` Նոյան տապանի մասին: Ինչպես հայտնում է deadline-ը, Արոնովսկին գլխավոր դերում տեսնում է դերասան Ռասսել Քրոուին, ում մեծ ճանաչում բերեց «Գլադիատոր» ֆիլմը:

Լուրեր են պտտվում, որ մեկ այլ հայտնի դերասան Լիամ Նիսոնը նույնպես մասնակցելու է այդ ֆիլմում, մեկ այլ դերով:

Կայքում նյութի տակ գրված մեկնաբանություններում ընթերցողները, հիմնականում, դրական են գնահատում Քրոույի մասնակցությունն այդ ֆիլմում: Կինոսերների մի մասն էլ Նոյի կերպարում ցանկանում է տեսնել Ռոբերթ Դաունի կրտսերին: