2 փետրվարի 2012 - 15:15 AMT
Հայ և ուկրաինացի մասնագետները ուսումնական ծրագրեր կմշակեն Ուկրաինայի հայկական դպրոցների համար

«Հայկական կրթության հարցերով պետք է զբաղվեն մասնագետներ Ուկրաինայի բոլոր մարզերից»,-ասել է «Ուկրաինայի հայերի միության» Հասարակական կազմակերպությունների համաուկրաինյան ասոցիացիայի ղեկավար Վիլեն Շատվորյանը:

«Մենք ամեն ինչ անում ենք տարբեր շրջաններից հայ մասնագետներին համախմբելու համար: Հայ և ուկրաինացի մասնագետները համատեղ պետք է ուսումնական ծրագրեր մշակեն Ուկրաինայի հայկական դպրոցների համար»,-հայտարարել է նա, հայտնում է Analitika.at.ua-ն: