2 փետրվարի 2012 - 15:17 AMT
Պակիստանի Գերագույն դատարանը մեղադրանք է ներկայացրել վարչապետին

Պակիստանի Գերագույն դատարանը հայտարարել է, որ երկրի վարչապետ Յուսուֆ Ռըզա Գիլանիին պաշտոնական մեղադրանք կներկայացվի արդարադատության հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար, քանի որ նա հրաժարվել է վերաբացել կոռուպցիայի վերաբերյալ հին գործը Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի դեմ:

Վարչապետի դեմ գործը պաշտոնապես կբացվի փետրվարի 13-ին, երբ Գիլանին պետք է ներկայանա դատարան: Կառավարությունը հրաժարվում էր հետաքննություն սկսել նախագահի դեմ, պարզաբանելով դա նրանով, որ քանի դեռ Զարդարին պետության ղեկավարն է, սահմանադրությունը նրան անձեռնմխելիություն է երաշխավորում:

Ասիֆ Ալի Զարդարին հերքում է կոռուպցիոն մեղադրանքները: