2 փետրվարի 2012 - 15:19 AMT
ԱՄՆ նախագահի թեկնածու. Բացահայտորեն պարտվողական պատերազմներն Ամերիկային տանում են սնանկության

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահ թեկնածու Ռոն Փոլն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ասել է. «Վերջին տասը տարում կառավարությունն ավելի քան 4 տրիլիոն դոլար է ծախսել ակնհայտորեն պարտվողական պատերազմների վրա, որոնք սկսվել են առանց նախազգուշացման և որոնք կարող են ԱՄՆ համար սնանկությամբ ավարտվել»:

Տեխաս նահանգի ներկայացուցիչը Կոնգրեսում ասել է. «Այդ պատերազմները խլում են մեծ մարդկային և տնտեսական կորուստներ, ամերիկյան ժողովուրդը հոգնել է այդ պատերազմներից, որովհետև նա գիտի՝ երկիրը գտնվում է սնանկության եզրին»:

Իր կողմնակիցների շրջապատում Փոլն ասել է. «Հիմա եկել է արթնանալու, այլ ոչ թե նոր տնտեսական ճգնաժամի սպասելու ժամանակը»:

Նշելով, որ ԱՄՆ կառավարությունը պետք է պաշտպանի իր քաղաքացիների իրավունքները և ազատությունները, Ռոն Փոլը նշել է, որ ԱՄՆ-ը չի կարող ոստիկանության դեր խաղալ ողղջ աշխարհի համար: