2 փետրվարի 2012 - 15:37 AMT
Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել զենքի մատակարարումը Սիրիա

Ռուսաստանը շարունակելու է զենք առաքել Սիրիա, միաժամանակ պահպանելով բոլոր միջազգային նորմերը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօրվա դրությամբ մեր առաքումների վրա սահմանափակումներ չկան, մենք պետք է կատարենք Սիրիայի վերաբերյալ մեր պարտականությունները և մենք կանենք տա»,- ասել է Անտոնովը: «Մենք չենք խախտում ոչ մի միջազգային պարտավորություն, իսկ այն, ինչ արգելված չէ, թույլատրված է»,- ասել է փոխնախարարը:

Հունվարի 18-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ամենամյա մամլո ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը չի խախտում միջազգային նորմերը Սիրիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: