2 փետրվարի 2012 - 15:39 AMT
Վրաստանում հոսանքազրկվել է 72 հազար բաժանորդ

Վրաստանում չորեքշաբթի ձյան առատ տեղումների, ձնաբքի պատճառով հոսանքագծերի բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, խափանվել են էլեկտրահաղորդակցության գծերը: Ձյան առատ տեղումների պատճառով Վրաստանի 72 հազար բաժանորդներ զրկվել են էլեկտրական հոսանքից, գրում է «Կովկասյան հանգույցը»:

Նախորդ օրերին՝ հունվարի 29-ին ու 30-ին, Արևմտյան Վրաստանում էլեկտրահաղորդիչ գծերի վթարների պատճառով հոսանքազրկվել էր 65 հազար բաժանորդ, ևս 27 հազարը հոսանքազրկվել է երեկ:

Ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Առատ ձյան պատճառով վթարներ են գրանցվել նաև Կախեթի շրջանում: