2 փետրվարի 2012 - 15:55 AMT
Հրանուշ Հակոբյանն ակնկալում է ՌԱԿ-ի ակտիվ մասնակցությունը նախարարության ծրագրերին

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերին կուսակցության հնարավոր մասնակցությունը և կուսակցության հետագա ծրագրերն ու անելիքները։

Հրանուշ Հակոբյանը նշել է, որ ակնկալում է ՌԱԿ-ի ակտիվ մասնակցությունը նախարարության բոլոր ծրագրերին: