2 փետրվարի 2012 - 15:56 AMT
Երևանի Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիակ

Փետրվարի 2-ին ժամը 14.13-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 14 շենքի 11-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջոկատը: Դեպքի մասին տեղյակ է պահվել "1-02" ծառայությունը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1948 թ. ծնված Հովհաննես Բարսեղյանի դին: