2 փետրվարի 2012 - 15:56 AMT
Տարոն Մարգարյան. Երևանի և Ուկրաինայի քաղաքների բարեկամական կապերը ընդլայնվելու մեծ հեռանկար ունեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղապետը բարձր է գնահատել հայ-ուկրաինական հարաբերությունները` նշելով, որ Երևանի և ուկրաինական քաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերը ընդլայնվելու մեծ հեռանկար ունեն:

Քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղությունները և ընդգծել, որ տեղական ինքնակառավարման բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը կարող է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել մի շարք ոլորտներում:

Դեսպանը քաղաքապետին վստահեցրել է, որ առաջարկները կներկայացնի ինչպես պետական կառավարական, այնպես էլ ուկրաինայի գործարար շրջանակներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական կողմին՝ համատեղ ծրագրերի իրականացման գործում: Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: