Չնայած եղանակային պայմաններին՝ Հայաստանի երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով

Չնայած  եղանակային պայմաններին՝ Հայաստանի երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով

PanARMENIAN.Net - Չնայած բավականին դժվար եղանակային պայմաններին՝ Հայաստանի երկաթուղին գործում է բնականոն ռեժիմով: Ներկա դրությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր ուղևորատար և բեռնատար գնացքները շարժվում են համաձայն չվացուցակի՝ առանց ուշացումների, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

ՀԿԵ միջազգային գնացքների և ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները փոփոխության չեն ենթարկվել:

ՀԿԵ ՓԲԸ-ն գործադրում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---