Ձյան պատճառով վրացական Արագվիսպիրիում հայկական բեռնատարներ են կուտակվել

Ձյան պատճառով  վրացական Արագվիսպիրիում հայկական բեռնատարներ են կուտակվել

PanARMENIAN.Net - Վրաստանի Դուշետի շրջանի Արագվիսպիրի գյուղում ձյան տեղումների պատճառով կուտակվել են ավելի քան 20 բեռնատարներ: Ըստ Մցխեթի-Մտիանետի ղեկավարի, 4 մեքենաներ մնացել են Անանուրիում, սակայն դրանք հանել հաջողվել է երեկ երեկոյան:

Արագվիսպիրիում դեռևս շարունակում են մնալ Հայաստանի քաղաքացիներ, քանի որ տվյալ ճանապարհահատվածում, ձյան պատճառով, արգելվել է կցորդային և կիսակցորդային տրանսպորտի երփևեկությունը: Մինչև արգելքների վերացումը նրանք ստիպված են լինելու մնալ այնտեղ: Նրանց մի մասը գտնվում են Արագվիսպիրիում արդեն մոկ մեկ շաբաթ, հայտնում է «Գրուզիա-Օնլայնը»:

Բոլոր այս ավտոտրանսպորտային միջոցներն իրականացնում են միջազգային բեռնափոխադրումներ: Ինչպես հայտնում են վարորդները, որպեսզի չմրսեն, ստիպված են լինում շարժիչները գործի գցել, ինչը հանգեցնում է վառելիքի ավելորդ ծախսերի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---