Ալեքսանդր Սկակով. Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի դեմ պատերազմից ԼՂՀ վրա հարձակվելու համար

Ալեքսանդր Սկակով. Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի դեմ պատերազմից ԼՂՀ վրա հարձակվելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանը կարող է օգտվել ԱՄՆ և նրա դաշնակիցների կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելուց` ղարաբաղյան հակամարտությունը ուժային տարբերակով լուծելու համար: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլոժյան ուսումնասիրման կենտրոնի աշխատանքների համակարգող Ալեքսանդր Սկակովը: «Դա նրանց ձեռքերին ազատություն կտա»,-նկատել է նա, հավելելով, որ ԱՄՆ այդ իրավիճակում Ղարաբաղի համար ժամանակ չի ունենա:

Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ «բլիցկրիգ անել չի հաջողվի, իսկ 10 օրից ավել պատերազմել, Բաքվին ոչ ոք չի թույլատրի»: Սկակովի կարծիքով, Ադրբեջանի նպատակն է լինելու հնարավորինս մեծ հաջողությունների հասնել առճակատման գծում, որպեսզի հետագայում դրանք օգտագործի խաղաղ բանակցությունների համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---