Գյումրի-Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը արդեն բաց է երթևեկության համար

Գյումրի-Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը արդեն բաց է երթևեկության համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ի ժամը 17.15-ի դրությամբ միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ բացվել է Գյումրի-Աշոցք-Բավրա (Վրաստանի սահման) ճանապարհահատվածը: Դեռևս շարունակում են փակ մնալ Գյումրի-Ղուկասյան,Գյումրի-Վանաձոր,Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: ՏԿ նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---