Արցախի համալսարաններում կդասավանդվեն 6 նոր մասնագիտություններ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության կառավարությունը հաստատել է պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի 2012-2013 ուսունմական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Artsakh.tv կայքը հայտնում է, որ ավելացել է 6 մասնագիտություն, ինչպես նաև փոփոխության է ենթարկվել քննությունների ցանկը։

Արցախի պետական համալսարանում ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությունների փոխարեն ընդունելությունը կատարվելու է տնտեսագիտության տեսություն մասնագիտությամբ։ «Դա մեծ կարևորություն ունի մեր զարգացող երկրի համար»,- անդրադառնալով նորամուծությանն՝ ասել է ԼՂՀ ԿԳՆ փոխնախարար Սլավա Ասրյանը։

Մասնագիտությունների շարքը համալրվել է նաև տեղեկատվական կառավարման համակարգեր մասնագիտությամբ։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ավելացել են դեղագործություն, դերասանական արվեստ մասնագիտությունները։ Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև ընդունելության քննությունների համակարգում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---