Costa Concordia-ն քանդվում է ալիքների հարվածների տակ

Costa Concordia-ն քանդվում է ալիքների հարվածների տակ

PanARMENIAN.Net - Իտալական Ջիլյո կղզու ափերի մոտ տեղի ունեցած Costa Concordia զբոսանավի խորտակման հետևանքները վերացնելու գործողությունը զգալիորեն բարդացել է եղանակային պայմանների վատթարացման պատճառով: Ալիքների հարվածների տակ նավը սկսել է քանդվել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մասնագետներն առայժմ չեն ահազանգում, բայց անվտանգության նկատառումներից ելնելով նավի վրա բոլոր աշխատանքներն ընդհատվել են: Խոսքը գնում է, առաջին հերթին, անհայտ կորածների մարմինները գտնելու մասին: Նրանց թիվը կազմում է 15 հոգի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---