Կահիրեի փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարարներ

Կահիրեի փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարարներ

PanARMENIAN.Net - Կահիրեի փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարարներ, որոնք բողոքում են փետրվարի 1-ի իրադարձությունների դեմ, երբ 70 մարդ զոհվեց Պորտ Սաիդի մարզադաշտում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի արդյունքում: Ինչպես հայտնում է Egypt Independent-ը, ցուցարարներն արգելափակել են Նեղոսի հարակից փողոցը, ինչպես նաև մի շարք ավոտմայրուղիներ:

Հարյուրավոր մարդիկ են հավաքվել նաև հեռուստակենտրոնի մոտ: Ցույցին մասնակցում են նաև Թահրիր հրապարակի ակցիայի ակտիվիստները, որը գտնվում է հարևանությամբ:

Ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել պետության ժամանակավոր ղեկավարին՝ մարշար Հուսեյն Տանտավիին:

Պորտ Սաիդում զանգվածային անկարգություններ են սկսվել, երբ «Ալ Ահլիի» ֆանատները վիրավորանքներով պաստառներ են պարզել տեղական «Ալ Մասրի» ակումբի հասցեին: Ֆուտբոլային խաղի ավարտին, երբ տան տերերը հաղթում էին 3:1 հաշվով, «Ալ Մասրիի» երկրպագուները դուրս են եկել դաշտ ու հարձակվել Կահիրեի թիմի խաղացողների վրա: Արդյունքում 70 ավելի մարդ է զոհվել: Ոստիկանությունը չի կարողացել կասեցնել ֆանատիկոսների գործողությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---