Կահիրեում առևանգել են 1981-ին սպանված Եգիպտոսի նախագահի երկու թոռներին

PanARMENIAN.Net - Կահիրեում առևանգել են 1981-ին սպանված Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի երկու թոռներին: Եգիպտական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, 10 և 13 տարեկան տղաներին գողացել են մայրաքաղաքի շրջաններից մեկում և տարել անհայտ ուղղությամբ Mitsubishi Lancer ավտոմեքենայով:

Նրանց ազատ արձակելու համար առևանգողները պահանջել են 5 մլն ֆունտ գումար, այսինքն շուրջ 835 հազար դոլար: Հանցագործները, սպառնալով տղաների կյանքին, պահանջել են չդիմել ոստիկանություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---