Նարեկ Հարթունյանին պատկանող ընկերության դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանվել է

Նարեկ Հարթունյանին պատկանող ընկերության դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանվել է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչական դատարանը փետրվարի 2-ի նիստի ընթացքում քննարկել է հայցի ապահովման միջոցը ձևափոխելու մասին միջնորդությունը, որ ներկայացրել է սփյուռքահայ ներդրող Սարո Հարթությանին պատկանող «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊ ընկերության փաստաբանը: Հայցի ապահովման կիրառումը պահանջել էր հարկային մարմինը, այն է` արգելանք դնել ընկերության դրամական միջոցների ու անշարժ գույքի վրա: Արդյունքում ընկերությունն ուղղակի կաթվածահար էր եղել։ Իսկ օրեր առաջ ընկերությունը նաև հոսանքազրկվել էր, քանի որ կիրառված արգելանքի պատճառով չէր կարողացել վճարել էլեկտրաէներգիայի համար:

Դատարանը հանել է Սարո Հարթունյանի ընկերության դրամական միջոցների վրա դրված արգելանքը։ Հարթունյան ընտանիքի մամուլի պատասխանատու Մարիամ Մուղդուսյանը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, այն, որ դատարանի կողմից վերջապես մի որոշում է կայացվել, որը կանխակալ չի եղել, զարմանալի է եղել նաև ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանի համար. «Անկեղծ ասած առաջին անգամ է, որ ես զգացի, որ կա արդարություն, որ կա դատավոր, ով լսում է, ուշադրություն է դարձնում, ճիշտ հարցեր տալիս, և մեր հույսը, որ փոքրիկ էր, մի քիչ մեծացավ այսօր: Այսօր ինչ որ կատարվեց, մեզ հնարավորություն է տալիս, որն մենք մեր պարտականությունները կատարենք: Իսկ արգելանքը վնասում էր բոլորիս` և ընկերությանը, և նրա աշխատակիցներին»,-ասել է Ն. Հարթունյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---