Ոսկանյան. Իրանը կարող է «Համաս»-ին օժանդակության վրա տնտեսած գումարն ուղղել դեպի ՀՀ նավթատարի կառուցմանը

Ոսկանյան. Իրանը կարող է «Համաս»-ին օժանդակության վրա տնտեսած գումարն ուղղել դեպի ՀՀ նավթատարի կառուցմանը

PanARMENIAN.Net - Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումներից հետո Իրանի քաղաքական վերնախավն այլևս հույսեր չի կապում «Համաս»-ի և այլ պաղեստինյան կազմակերպությունների հետ, որոնք ավանդաբար իրանամետ էին համարվում: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Վարդան Ոսկանյանը:

Փորձագետը նշել է, որ Իրանը դադարեցրել է բազմամիլիոնանոց ֆինանսական աջակցությունն այդ կազմակերպություններին, և առաջարկել այդ միջոցներն ուղղել Հայաստանում տնտեսական նախագծերի իրականացմանը: «Կարծում եմ` նպատակահարմար կլինի այդ գումարներն ուղղել Հայաստանում տնտեսական նախագծերի, մասնավորապես` նավթատարի շինարարությանը, քանի որ Հայաստանը կարող է իրանական նավթի արտահանման ճանապարհներից մեկը դառնալ, այն նավթի, որը էմբարգոյի տակ է դրվել»,- նկատել է Ոսկանյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---