ՖԻՖԱ-ն Եգիպտոսի Ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջում է հաշվետվություն ներկայացնել Պորտ-Սայիդի դեպքերի մասին

ՖԻՖԱ-ն Եգիպտոսի Ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջում է հաշվետվություն ներկայացնել Պորտ-Սայիդի դեպքերի մասին

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-յի ներկայացուցիչները Եգիպտոսի Ֆուտբոլի ֆեդերացիային են դիմել` պահանջելով մանրամասն հաշվետվություն ներկայացնել փետրվարի 1-ին «Ալ-Մասրի» - «Ալ-Ահլի» հանդիպումից հետո տեղ գտած իրադարձությունների մասին:

Փետրվարի 1-ին Պորտ-Սայիդի մարզադաշտում տեղական «Ալ-Մասրի» և Կահիրեի «Ալ-Ահլի» ակումբի միջև հանդիպումից հետո տեղ գտած կռիվների արդյունքում զոհվել է առնվազն 73 մարդ, հարյուրավոր մարդիկ տուժել են: Խաղից հետո, որում 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Ալ-Մասրին», հաղթողի երկրպագուները դաշտ են դուրս վազել ուրախանալու, նույն տեղն են վազել նաև պարտված թիմի երկրպագուները: Պահակներն ու ոստիկանությունը չեն կարողացել զսպել երկրպագուներին: Զանգվածային կռիվ է բորբոքվել: Ընդհանուր առմամբ մարզադաշտում մոտ 40 հազ. հանդիսատես կար:

Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը պաշտոնից ազատելու մասին: Մարզադաշտում տեղ գտած կռիվների կապակցությամբ հրաժարական է տվել նաև Պորտ-Սայիդի նահանգապետը:

 Ուշագրավ
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Բելգիան
Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում