3 փետրվարի 2012 - 09:55 AMT
Ռուսաստանը շարունակում է Սիրիայի հետ ռազմական համագործակցությունը

Ռուսաստանը շարունակում է Սիրիայի հետ ռազմական համագործակցությունը: Այս մասին «Ինտերֆաքս-ՌՆԳ» հայտնել է «Ռուստեխնոլոգիաներ» պետական կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Վոլոբուևը: «Այնպիսի միջազգային պատժամիջոցներ, ինչպիսիք Իրանում են, Սիրիայի նկատմամբ չկան, ուստի մեր համագործակցությունը շարունակվում է»,-ընդգծել է նա:

Վոլոբուևը նաև հաստատել է հաղորդագրությունները այն մասին, որ Իրանին ՀՕՊ Ս-30 համակարգի մատակարարման դադարեցումից հետո, Ռուսաստանը Թեհրանին է վճարել կանխավճարը: «Մենք այդպես ենք վարվել, ելնելով այն որոշումներից, որոնք կայացվել են երկրի ղեկավարության կողմից, իսկ այդ որոշումը հիմնված է այն պատժամիջոցների վրա, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Այսպիսով, մենք իրականացրել ենք մեր միջազգային պարտականությունները»,-ընդգծել է Վոլոբուևը: