3 փետրվարի 2012 - 11:31 AMT
Իսրայելում վերջանում է բնական գազը

Իսրայելը կանգնած է մեծամասշտաբ էլեկտրական ճգնաժամի առջև: Դրա պատճառները մի քանիսն են: Մերի Բ գազի հանքի պաշարները ավելի շուտ են սպառվելու, քան սպսվում էր: Ի սկզբանե ենթադրվում էր, որ գազը կբավականացնի մինչև 2013թ կեսերը: Սակայն գազի պաշարները կարող են սպառվել արդեն այս տարի:

Մյուս պատճառը Եգիպտոսից ներկրման ծավալների խիստ անկումն է: Եգիպտոսն ապահովում էր Իսրայելական Էլեկտրաէներգետիկ ընկերության գազի ծավալի 40 տոկոսը: Այժմ ներկրվում է խոստացվածի 25 տոկոսը և բոլորն էլ գիտեն, որ մատակարարումը կարող է ցանկացած պահի դադարեցվել:

Հաջորդ պատճառն այն է, որ դիզելն ու մազութն ավելի թանկ են և ավելի քիչ էլեկտրաէներգիա են արտադրում: Վառելիքի անընդհատ փոփոխությունը խիստ վնասում է սարքավորումներին:

Noble Energy ընկերությանը, ով մշակում էր Մերի Բ հանքավայրը , հրաման է տրվել կտրուկ կրճատել հանույթի ծավալը: Առաջիկա օրերին հանույթի ծավալները կկազմեն 150 հազար խորանարդ մետր: Նպատակն է մինչև ամառ պահպանել գազի հանույթի ռեսուրսները: Դրանից հետո հանույթի ծավալները կկազմեն 350-450 հազար խորանարդ մետր:

Բացի այդ բնակիչներին խնդրել են կրճատել պիկ ժամերին` 5-10, գազի սպառումը: Երեկոյան սակագները բարձրանում են, առավոտյան իջնում:

Ստեղծվում է նաև ենթակառույց և տերմինալ, որը պետք է ընդունի հեղուկ գազ, որը պետք է օգնի հաղթահարելու երկրի էներգետիկ ճգնաժամը, հայտնում է MIGnews-ը: