3 փետրվարի 2012 - 11:38 AMT
Ռուսաստանը ցրտերի պատճառով կրճատել է գազի առաքումը Եվրոպա

Ավստրիական OMV էներգետիկ խմբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվրոպայի մեծ մասում իր գագաթնակետին հասած ցրտերի պայմաններում Ռուսաստանը զգալիորեն կրճատել է գազամատակարարումը:

OMV տվյալներով, գազի արտահանումը կրճատվել է 30 տոկոսով: Ավստրիական գազատարով ռուսական գազը հասնում էր նաև Իտալիա:

Գազատարն անցնում է Ուկրաինայով և Սլովակիայով, որոնց վրա ևս կրճատումները ազդել են: Ավստրիացիները հայտարարում են, որ առայժմ ի վիճակի են կոմպենսացնել վառելանյութի պակասը սեփական ռեսուրսների հաշվին: