Իսրայել. Ավելի հեշտ է կանխարգելիչ պատերազմ սկսել, քան հետո դիմակայել միջուկային Իրանին

Իսրայել. Ավելի հեշտ է կանխարգելիչ պատերազմ սկսել, քան հետո դիմակայել միջուկային Իրանին

PanARMENIAN.Net - Եթե Իրանի դեմ պատժամիջոցները չօգնեն, կդիտարկվի նաև ռազմական միջամտության տարբերակը: Նման հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը՝ հանդես գալով Հերցլիգի անվտանգության գծով միջազգային խորհրդաժողովում:

«Այժմ միջազգային տեսակետ կա ընդունված, որ հարկավոր է կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը: Եթե Իրանի դեմ պատժամիջոցները չօգնեն, կդիտարկվի նաև ռազմական միջամտության տարբերակը»,-ասել է Բարաքը:

Բարաքը նշել է նաև, որ ըստ բազում վերլուծաբանների, ավելի հեշտ է կանխարգելիչ պատերազմ սկսել, քան հետո դիմակայել միջուկային Իրանին, դա ավելի քիչ կյանք կխլի:

Խորհրդաժողովում ելույթ է ունեցել նաև Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնը: Նա ասել է, որ «Իրանի միջուկային օբյեկտները միանգամայն խոցելի են ռազմական հարվածի համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---