3 փետրվարի 2012 - 12:28 AMT
Պուտինը վստահ է, որ ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգն ուղղված է Ռուսաստանի դեմ

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՀՀԿ համակարգը, որը ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ծավալում են Եվրոպայում, ուղղված է Ռուսաստանի դեմ, հայտնում է BBC-ին:

«Հակահրթիռային պաշտպանությունն անկասկած ուղղված է Ռուսաստանի հրթիռամիջուկային ներուժի չեղոքացմանը, քանի որ սահամանների մոտ տեղակայվող ռադարները ու հակահրթիռային համակարգերը կծածկեն մեր տարածքը մինչև Ուրալ, ներառյալ մեր ցամաքային միջուկային ուժերի տեղակայման վայրերը»,-հայտարարել է Պուտինը «Սառը քաղաքականություն» փաստագրական ֆիլմում:

Նա հավելել է, որ եթե Ռուսաստանը չկատարելագործի իր ռազմավարական ուժերը, ապա ԱՄՆ-ն մինչ 2020թ. արդեն կկարողանա խափանել մեր հրթիռները: «Սպառնալիքն այն է, որ արդեն 2020թ. ԱՄՆ-ն կստանա մի համակարգ, որով կկարողանա արգելափակել մեր ռազմավարական ուժերը»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում: